Majestic Residence-ը բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր է՝ տեղակայված Ծաղկաձոր քաղաքի սկզբնամասում։ Համալիրի կառուցապատումը նախատեսվում է ավարտել 2027 թվականի վերջում: Կառուցվում են 12 բազմաֆունկցիոնալ շենքեր՝ յուրաքանչյուրը 8-10 հարկ բարձրությամբ։
Majestic Residence բնակելի համալիրի նախագծման փուլում կատարվել է գեոլոգիական, գեոֆիզիկական ուսումնասիրություն։ Շինությունն ունի 9+ բալ սեյսմակայունություն։ Համալիրի շենքերի առաջին հարկերը նախատեսված են կոմերցիոն տարածքների տեղակայման համար, իսկ բնակելի մասը սկսվում է երկրորդ հարկից։ Majestic Residence համալիրը բազմաֆունկցիոնալ է ու ունի մի շարք հատվածներ՝ ստորգետնյա և բացօթյա ավտոկայանատեղեր, սպորտի համար նախատեսված տարածք, վազքուղի և հեծանվուղի, ներքին բակային տարածք՝ 1,5 հա չափով, լողավազան, սպա, քովորքինգ տարածք, ընթերցարան և շատ ավելին։ Համալիրի տարածքում գործելու է նաև մանկապարտեզ, սուպերմարկետ, ռեստորան, լվացքատուն։ Համալիրի հյուսիս-արևելյան կողմում անտառներ են, ինչի շնորհիվ համալիրի բնակիչները լիարժեք կարող են վայելել մաքուր օդն ու բնությունը՝ առանց տարածքից հեռանալու։ Համալիրի բնակարաններն ունենալու են շքեղ տեսարան դեպի Հատիս, Արագած և Արարատ սարերը։ Համալիրի տարածքը կանաչապատ է, ծառաշատ․ համալիրի կառուցման ընթացքում ծառահատումներ նախատեսված չեն, փոխարենը տարածքում տնկվելու է մինչև 2000 ծառ՝ բարեկարգելով տարածքն ու հարստացնելով թթվածնով։ Ի դեպ՝ տարածքի կանաչապատման համար կատարվելու է հատուկ բուսատեսակների ընտրություն, որպեսզի վերջիններս լավագույն կերպով ինտեգրվեն տարածքին ու Ծաղկաձորի բնությանը՝ միաժամանակ ոճային ու ներդաշնակ տեսք ապահովելով։ Majestic Residence համալիրի բակային հատվածից կա հատուկ ճանապարհ, որը նախատեսված է միայն արտակարգ իրավիճակների համար։ Շենքերում առկա են լինելու հակահրդեհային աստիճանավանդակներ։ Համալիրը մշտապես ունենալու է ջրի սեփական պաշար՝ ջրամատակարարման հետ կապված խնդիրների դեպքում օգտագործելու համար։ Համալիրում գործելու է ավտոմատ հակահրդեհային համակարգ, առկա են լինելու հրշեջ ծորակներ։
ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Majestic Residence բնակելի համալիրն իրենից ներկայացնում է փակ թաղամաս՝ բաղկացած 12 մասնաշենքից․ տիպային 4 շենք, 8-10 հարկ բարձրությամբ։ Ցանկացած մասնաշենքում առկա է 4 վերելակ՝ ժամանակակից մոդելների 2 մարդատար, 2 բեռնատար։ Համալիրի բոլոր բնակարաններն արևկող են։ Բնակելի հարկերը սկսվում են 2-րդ հարկից, իսկ առաջին հարկերը նախատեսված են կոմերցիոն նշանակության տարածքների համար․ վերջիններս զբաղեցնելու են մոտ 10․000 քմ տարածք։ Ընդ որում՝ կոմերցիոն տարածքներից կարող են օգտվել ոչ միայն համալիրի բնակիչները, այլ նաև այլ անձինք, ովքեր ցանկություն ունեն իրենց բիզնեսը տեղակայելու Majestic Residence-ում։ Ի դեպ՝ համալիրի բնակարանների գնորդները կարող են որոշել պատերի բաժանումը և դիզայնը, ինչը նշանակում է, որ այստեղ երազանքների բնակարան ստեղծելն ավելի հեշտ է, քան կարող եք պատկերացնել։
Իսկ ի՞նչ կոմունալ և տեխնիկական հարմարություններ է ունենալու համալիրը։ Այսպես, համալիրի շենքերը կառուցվում են ֆասադային օդափոխվող համակարգով։ Բնակարաններն օժտված են լինելու ձայնամեկուսացման բարձր մակարդակով։ Պատուհանները պատրաստված են լինելու բացառապես այլումինից՝ եռաշերտ ապակիով, իսկ դռները հակահրդեհային են։ Շենքերի համար նախատեսված է արտաքին լուսավորություն։ Բոլոր բնակարաններն ունենալու են լույս և ջուր, իսկ գազաֆիկացումն անհատական է՝ ըստ ընտրության։ 12 շենքերից յուրաքանչյուրն ունի առանձին շինթույլտվություն։ Շենքերի վերին հարկերի համար նախատեսված է կառուցել ինժիներական մեծ հանգույցներ, ինչը կապահովի ջրի ուժեղ հոսք անգամ ամենաբարձր հարկերում:
ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻ ՄԱՍԻՆ
Majestic Residence բնակելի համալիրը կառուցվում է << ԱՐ ԱՌՏ >> ընկերության կողմից։ Վերջինս հայտնի է մի շարք նախագծերի՝ առանձին շինությունների ու բնակելի համալիրների կառուցմամբ՝ բացառիկ որակ ապահովելով ու շինարարության բարձր նորմերը պահպանելով։